Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Սննդամթերքի այն տասնյակը, որն օգտակար է սրտին

Սննդամթերքի այն տասնյակը, որն օգտակար է սրտին

Վարսակաձավար (օվսյանկա). Վարսակաձավարի շիլան հիանալի նախաճաշ է` հագեցած օմեգա-3 ճարպաթթուներով ու կալիումով: Սաղմոն (սյոմգա, լոսոս) ձկնատեսակը օմեգա-3 թթուների բնական աղբյուրներից մեկն է:

 

Շաբաթվա մեջ 2-3 անգամ նման ձկնատեսակից պատրաստված սնունդը նորմայի սահմաններում կարող է պահել արյան ճնշումը: Այս ձկնատեսակի կանոնավոր օգտագործումն, ըստ վիճակագրության, նվազեցնում է կաթվածի ռիսկը: Բնականաբար, այն անընդհատ օգտագործելու համար շատ թանկ է, այդ պատճառով կարելի է փոխարինել տունեց կամ սարդինա ձկնատեսակներով:

 

Եթե ավոկադոն ավելացնենք աղցաններին ու մսին, այն կիջեցնի «վատ» խոլեստերինի քանակը եւ կավելացնի «լավ» խոլեստերինի քանակն արյան մեջ:

 

Զեյթունի ձեթը պարունակում է այնպիսի օգտակար նյութեր, որոնք հեշտությամբ պայքարում են խոլեստերինե վահանակների դեմ: Իսկ ձեթ գնելիս անպայման հետեւել, որ պիտակի վրա գրված լինի «առաջին զտման», որպեսզի պահպանված լինեն օգտակար էլեմենտները:

 

Ամենաշատը օմեգա-3 թթուներն առկա են ընկույզի եւ նուշի մեջ: Քանի որ հատապտուղներն օժտված են հակաբորբոքային հատկություններով, բավականին նվազեցնում են կաթվածի վտանգը:

 

Կարմիր լոբին ու ոսպը հարուստ են բջջահյութով եւ պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 թթուներ ու կալցիում: Բացի այդ, նրանք շատ լավ կշտացնում են ու ցածր կալորիականությամբ սննդամթերք են համարվում:

 

Սպանախի օգտագործումը առնվազն 25 տոկոսով նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացումը, քանի որ այն իր մեջ պարունակում է բջջահյութ եւ կալիում:

 

Վուշի ձեթով պատրաստված կերակուրները եւս շատ օգտակար են առողջությանը: Իհարկե, մի քիչ կծու համ ունի, բայց իսկական օմեգա-3 թթուների պաշար է:

 

Եվ վերջապես, խոլեստերինի դեմ հիանալի է պայքարում սոյան: 

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ